Հղիություն, ծննդաբերություն
|
11 հետաքրքիր փաստ հակաբեղմնավորիչների մասին. med.news.am
Առողջապահական ոլորտը ներկայացնող փորձագետները միաձայն պնդում են, որ կանանց առաջարկվող՝ ծնելիության վերահսկմանը միտված բոլոր միջոցները՝ ներառյալ օրալ հակաբեղմնավորիչները, ներարգանդային պարույրները եւ մաշկային սպեղանիները, անցանկալի հղիության առաջացման ռիսկի նվազեցմանը միտված ամենաանվտանգ եւ արդյունավետ այլընտրանքն են ներկայացնում: Այդուհանդերձ, կանայք պետք է, նախքան հիշյալ միջոցներին դիմելը, ամեն ինչ իմանան կոնտրացեպցիայի մասին, զգուշացնում է Medical Daily-ն: Այդ նպատակով էլ ստորեւ 11 հետաքրքիր փաստ ենք ներկայացնում, որոնք շատերի համար նորություն կարող են լինել:
- Ծնելիության վերահսկողություն իրականացնող կանանց մոտ, տղամարդկային գրավչության տեսանկյունից, ճաշակի փոփոխություն կարող է առաջանալ:
- Անցանկալի հղիության առաջացման դեպքերի 95 տոկոսի պարագայում իրավիճակի մեղավորը հակաբեղմնավորիչ միջոցների անհետեւողական կիրառումն է:
- Հակաբեղմնավորիչ միջոցները քաշի փոփոխություն չեն կարող հրահրել:
- Օրալ հակաբեղմնավորիչներ օգտագործող կանանց մոտ ավելի քիչ ակնե, ցավի զգացողություն, դաշտանային հոսք, ավելորդ մազեր, քաղցկեղի, արտարգանդային հղիության եւ որեւէ բորբոքային հիվանդության առաջացման ռիսկ, ինչպես նաեւ օստեոպորոզից բացարձակ պաշտպանություն կարող է նկատվել:
- Թեւ ԱՄՆ բնակչուհիների մեծ մասը նախընտրում է օրալ հահաբեղմնավորիչներ օգտագործել, աշխարհի մակարդակով ծնելիության վերահսկման ամենատարածված միջոցը ներարգանդային պարույրն է համարվում:
- Յուրաքանչյուր՝ մեկ ամսվա համար նշանակվող 28 օրալ հակաբեղմնավորիչներից 7-ը, մեծ ի մասամբ, պլացեբո են հանդիսանում:
- Օրալ հակաբեղմնավորիչների օգնությանը կարող եք ցանկացած ժամանակահատվածի ընթացքում դիմել. այստեղ որեւէ սահմանափակում գոյություն չունի:
- Դարեր առաջ կանայք, ծնելիության վերահսկման նպատակով, հովանոցավորների ընտանիքը ներկայացնող մշակաբույսերից մեկի՝ սիլֆիումի օգնությանն էին դիմում: Այսօր այն այլեւս գոյություն չունի:
- Աղավնիների եւ սագերի ծնելիության վերահսկմանը միտված միջոցներ եւս գոյություն ունեն:
- Կանանց համար նախատեսված հակաբեղմնավորիչ միջոցների կիրառման պարագայում տղամարդկանց մոտ կրծքագեղձի աճ, դիմային մազերի կորուստ, ամորձիների չափի փոքրացում եւ սեռական ցանկությունների անկում կարող է նկատվել:
- Ներկայումս գիտահետազոտական աշխատանքներ են ընթանում՝ տղամարդկանց համար եւս ծնելիության վերահսկողություն ենթադրող միջոցների մշակման նպատակով:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն